• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընկերները զրուցում են....

Ճարտարապետությունը պետք է հումանիզմ քարոզի...
Մաս 2-րդ
«Արթմեդ» բժշկական կենտրոն. 10-րդ պալատ
Համլետ Խաչատրյանի և Աշոտ Բլեյանի զրույցը
20.12.2017։ Նույն օրը ուշ երեկոյան ծանր, տևական հիվանդությունից վախճանվել է ճարտարապետ Համլետ Խաչատրյանը:

Հարցազրույցի առաջին մասը՝ այստե՛ղ: 
Գրառումը՝ Քնարիկ Ներսիսյանի

Համլետ Խաչատրյան
-Է՜, հողմաղացից սկսած, պրծած իր դռների դետալներով՝  կորավ, օրական մի բան կորավ: Քաղաքը կորցրեց իր դետալները: Էդտեղ՝ նաև մեքենաներ,  գործիքներ, քաղաքային, մշակութային իրեր, կենցաղային իրեր, ինտերիերներ, փողոցային համարներ, դռներ, պատուհաններ, задвижка-ներ և էդպես շարունակ, մինչև էսօր կորում ա: Դե, տեսեք, հլը ինչքան մենակ ժանյակներ են կորել… պատշգամբներից, ֆոտոապարտներ, ռադիոներ, թեկուզ հեռուստացույցը սովետական… ամեն ինչ:
Քաղաք շարժելը  դա տենց հանաք բան չի, չեն որոշում ու անում, դա պետք է խելոք անեն: Դե, պատկերացրեք՝ էդքանը հիմա իր տեղում լիներ,  ինչ հարուստ քաղաք կունենայինք:

Աշոտ Բլեյան
- Երեկ չէ մյուս օրը տղադ՝ Արմենը, ինչ բան ասեց։ Որ ասեցինք՝ էսքան Գերմանիա բան ես  գնացել (և  քո կենսափորձով) ինչ ա՝ էստեղ էդ խնդիրները լուծում չէի՞ն կարող ստանալ: Արմենը ասեց, մենք մի ազգ ենք, որ սովոր չի իր ունեցածը, փորձը կուտակել:

Հ. Խ.
- Չէ՜…, ի՞նչն ենք կուտակում, որ փորձն էլ կուտակենք: Ոչ մի բան չենք կուտակում: Չէ, դե դա շատ անդառնալի բան ա:

Ա. Բ.
-Անդառնալի՞:

Հ. Խ.
-Ըհն: 
Աշ ջան, ես ամեն տեղ մտել եմ, էլի….:
Հուշարձանները, մեր միջնադարը  վերականգնելը շատ հեշտ ա, քարը դնում ես…

Ա. Բ.
(Ծիծաղում է) Բռավո՜, և ի՞նչ…

Հ. Խ.
- Հա,  բա ոնց: Պատ, հատակ, առաստաղ: Քարը տաշում ես, ցեխից դուրս ես գալիս, իսկ մի բնակելի տունը հլը տես՝ ինչքան դետալ ունի: Դրա սարքելը շատ բարդ ա: Էնքան ծանր գործ ա որ, հլը դրա վերականգնե՜լը բա…

Ա. Բ.
- Հլը էդ մարդուն էլ համոզես, որ դա արժեք ա, որ ուշադիր եղի՛, զգուշ եղի՛, գնահատի՛… Տիրոջ, էլի, դե չունի էդ հայացքը. զարմացած նայում ա՝ ովքե՞ր են եկել, ի՞նչ են ուզում:

Հ. Խ.
-Ըհն, դե կեսը անտեղի խփնված ա դրա վրա, մնացածի իսկի պետքն էլ չի։

Ա. Բ.
- Սեմյոնվկա գյուղը որ կա,  ընդեղ մալականների տներ կան, չէ՞: Վերջին անգամ ե՞րբ ես եղել Սեմյոնովկայում:

Հ. Խ.
- Վա՜յ, բանը… ընդեղ խնամի ունեմ:

Ա. Բ.
- Փողոցը որ հանեցին, ընդեղ դպրոցի մոտ երկու տուն կա: Կհիշե՞ս դպրոցի տեղը Սեմյոնովկայի:
Էնտեղ էդ երկու տունը իրար նման, ներսի կահ-կարասիով, սնդուկով, պատուհաններով, ժանյակներով, սփռոցով… իր ամեն ինչով պահվել  ա, ֆելմ էլ կարծեմ նկարեցինք: Երևանինը մեկ ա անդառնալի ա… որևէ բան չի երևում, ո՞նց դեմը կառնես:

Հ. Խ.
- Չէ՜….վերջ…..չեն կարա: Է՜ս ուրիշ Хи́щник-ա:
Մեր էպոսը իզուր չի էլի, որ ասում ա. «Մեր մեջի մռը մեջից ա» չէ՞….: Մեր «մռը» ո՞րտեղից ա: Մռը գիտես չէ՞, որն ա….

Ա. Բ.
- Չէ:

Հ. Խ.
Մեջի ցեցը:

Ա. Բ.
- Ցեցը…., հա:
Էդ, որ ասում էիր՝ էս ուրիշ Хи́щник-ա, նկատի ունես հենց մեջից լինելը, հա՞,  այսինքն դրսի մարդով չի, էլի, հա՞:

Հ. Խ.
- Մեր մռը մեր մեջ ա….չես էլ կարա…

Ա. Բ.
- Կոնկրետ մարդո՞ւ ես մեղադրում, բայց…

Հ. Խ.
-Ըհն…, տեսակ ա էլի….

Ա. Բ.
- «Երկիր Նաիրիի» մեջ Չարենցը, որ ասում ա. «Չե՞ս ճանաչում»… պատկերը շատ լավն ա տալիս,  քո միջից դուրս ա եկել ու, ասում ա՝ դու չես ճանաչում, էդ քոնն ա:

Հ. Խ.
- Всё պրծավ, վերջ… բան չես կարա անես…
Դե, հիմա մեր կենսակերպը եղել ա բանի բակը, ըըը… Մզկիթի բակը: Չարենցը առավոտը հելել ա, գլորվել ա ըտեղ, եկել են չայ-մայ, կոֆե-մոֆե…իրիկունն էլ տուն….դե հիմա տուր սրանց տարածական մի բան, չէ էդ իրենցը չի:
Աշ ջան ընդեղ կանգնիր (Ա. Բ.լեյանը տեղը փոխում է)։

Ա. Բ.
- Հա-հա, ավելի հեշտ է էդպես։

Հ. Խ.
- Մարի, նստելու տեղ չկա էդտեղ (դիմում է կնոջը)։

Ա. Բ.
(Տեղավորվում է, նստում է) - Լավ ա, լավ…

Հ. Խ.
- Ուղակի Թամանյանը կարողացավ տարածական структура ստեղծել՝ հավաքելով համաշխարհային, եվրոպական  փորձը ինքնին հետաքրքրական եղավ, որտեղ իհարկե շատ-ծատ բան  անտեսեց՝ այդ կապը ձորի հետ, իրար մեջ, թեկուզ Հյուսիսային պողոտան, շատ-շատ բաներ …:
Դե, էդ էլ ժամանակը. չի կարելի  ամեն ինչ վերագրել Թամանյանին:

Ա. Բ.
- Հա՜,  էդ էլ հեշտ ճանապարհն ա, վտանգավոր, գցես մեկի վրա, ասես՝ էս արել էիր, էս էլ սենց անեիր:

Հ. Խ.
-Ուղղակի ինքը ըտենց բաներից պետք էր զգուշավոր լիներ. առհասարակ պիտի շատ զգույշ լինել: Ցանկացած միջամտության մեջ պետք է զգույշ անել:

Ա. Բ.
- Համ, երևի չէր տեսել իր традиция-ով, ինքը էդ традиция-ից դուրս էր, հա՞ , էդ իրանը չէր: Էդ գետը, կիրճը, տունը, բակը, կարող ա էդ իրենը չէր…

Հ. Խ.
- Իհարկե իրանը չէր, հա, բա, էդ ա. իրա կենցաղը չէր:

Ա. Բ.
- Ակադեմիկոս էր…

Հ. Խ.
- Հա, իհարկե, իրանը չէր, հա, բա, էդ ա, իրա կենցաղը չէր: Կենցաղը, որ լիներ Աշ ջան, որ կենցաղը լիներ, իրա կենսակերպը կլիներ….