Ճանապա՜րհ եմ ասել Ջավախք աշխարհի մեր գործընկերների՝ 20-ի չափ սովորողների՝ սեբաստացիական ուսումնական նախագծային ճամբարի մասնակիցների. Նասլեդը և ընկերները, Արման Երանոսյանն ու մի խումբ սեբաստացիներ այսօր հեծանվային երթով կանցնեն Երևանյան լճով, Սեյրանի բարձունքով, Հրազդանի կիրճով․․․ Կծանոթանան, կհիանան գետով-կիրճով-լճով՝ Երևանով, կմաքրեն Սեյրանի բարձունքն ու շրջապատը․․․ Այս ճանապարհը պիտի անսովոր շարունակություն ունենար ու ունի․ հունվարի վերջին սեբաստացի դահուկորդների մի խումբ՝ ուսուցիչներ ու պատանիներ, մարզական-հայրենագիտական հավաք կանցկացնեն Ջավախքի ձյունոտ աշխարհում․․․