• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ի՜նչ է կյանքը՝ առանց դինոզավրերի…

Սոնա Փափազյանի հայրենագետ-հետախույզների ճամբարական ջոկատը հանկարծ հայտնվեց տիարի հետախուզական թիրախում… Լավ նախագիծ դարձավ, Երևան 2800-ի խնդրագրքում մի մեծ բաժին ավելացավ, ոչ տեղային նշանակության… Պարզվեց, որ առաջացած աղբանոցը բնակելի թաղամասում հանրապետական հյուսիս-հարավ ճանապարհի ԾԻԳ-ի սեփականությունն է… Իսկ մենք ի՞նչ գիտենք Բաբաջանյան փողոցը Աշտարակ-Գյումրի մայրուղուն կապող շինարարության մասին, որի սկիզբը փետրվարին կտեսնենք… Չէ՞ որ այդ շինարարությունը, որ կտրում-անցնում է կրթահամալիրի Բանգլադեշով, շոշափում է ոչ միայն Հարավարևմտյան զանգվածի Բ-4 և Բ-1 թաղամասի բնակիչների շահերը, այլև բոլոր սեբաստացիների՝ սովորող թե ուսուցիչ… Աղբանոցի գոյությունը՝ քանի՜ ամիս, բացատրություն-արդարացում չունի… օր առաջ-ժամ առաջ պիտի վերացնել… Տեսնենք՝ ինչ շարունակություն կընտրեն Արևմուտքի դպրոց-պարտեզի եռանդուն-համերաշխ հայրենագետ-հետախույզները…

Կրթահամալիրի տնօրենի բլոգում հունվարի 15-ի օրագիրն է։

Լուսանկարը՝ Արմինե Աբարհամյանի