• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ո՜վ զարմանալի....

Երեկ օրվա վերջում Արևմտյան դպրոցում զրուցում էի մեր վրաց գործընկերների հետ, մինչ խումբը պատրաստվում էր Նարինե Բարսեղյանի և Ռինա Շագինյանի հետ իրիկվա զբոսանքին։ Այնքան զարմանալի բաներ պատմեցին-փոխանցեցին մեր կրթահամալիրից, անցած հինգ օրից... Իսկական արտասահման՝ ասում էին... Բոլնիսի մասնավոր դպրոցի և Բաթումի Ապագայի դպրոցի ղեկավարները, որ առաջին անգամ էին Հայաստանում, Եվրամիության շատ դպրոցներում էին եղել... գիտե՞ք՝ ինչ պիտի անեն՝ որպես առաջին գործ, վերադարձին. բացեն հայերենի ու Հայաստանի ուսումնական ակումբ-դասընթաց իրենց քաղաքներում, ինչպես մենք Գյումրիում՝ վրացերենի-Վրաստանի...

Կրթահամալիրի տնօրենի բլոգում հունվարի 20-ի օրագիրն է։

Լուսանկարը` Անի Սարգսյանի