• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ու մեր քույրիկը նեկտարով առատ եղավ․․․ մեղրաշատ․․․

Երևանի Խրիմյան Հայրիկի անվան դպրոցի տնօրենի՝ Գայանե Մարտիրոսյանի հետ, եկանք համաձայնության, որ ապրիլի 4-ին՝ Խրիմյան Հայրիկի ծննդյան օրը, Խրիմյան Հայրիկի ամենամյա խնկարկումը վերածենք Սուրբ Կաթողիկե եկեղեցում Խրիմյան Հայրիկի ձոնի, փառաբանության... Դպրոցը, գիտեք, որ իմ ջանքերով 1980-1985 թթ դարձավ հայագիտական խորացված ուսուցման, մայրաքաղաքի ամենահին դպրոցներից է, և իր գործունեությունն սկսել որպես Սուրբ Կաթողիկե եկեղեցուն կից ծխական դպրոց... Իսկ մեր սիրելի Հայրիկը մեր օրացույցից, հանրային-հանրակրթական  ուշադրությունից դուրս է մնացել ու կա մի դպրոցում, որպես անուն ու խնկարկում, ընդամենը...

Կրթահամալիրի տնօրենի մարտի 19-ի օրագիրը։ 

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի։