Սիրելի սովորողներ
Ավանդույթի համաձայն Արցախի Հանրապետության Կրթության գիտության և սպորտի նախարարությունն այս տարի ևս կրթահամալիրի Ավագ դպրոցի պատանիների 40 հոգիանոց խմբին հրավիրել է՝ մասնակցելու Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարին: Ճամբարը գտնվում է Նոր Այգեստանի մոտ՝ Բալուջա գետի ափին։
Ճամբարային օրերն են հուլիսի 30-ից օգոստոսի 6-ը: Ռազմամարզական ճամբարի կրթահամալիրյան ջոկատը համակարգում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարզադպրոցի ղեկավար, սուսերամարտի մարզիչ Միքայել Ղազարյանը:
Ճամբարի մասնակիցների առաջին հավաքը և հանդիպումը կրթահամալիրի տնօրենի հետ տեղի կունենա հուլիսի 24-ին, ժամը՝ 10.00, Մայր դպրոցում:
Ճամբարի պատմությանը և կրթահամալիրի մասնակից սովորողների ճամբարային պատումներին կարող եք ծանոթանալ բլոգում:
Բոլոր այն տղաները, ովքեր ուզում են մասնակցել ճամբարին, արագ արձագանքեն՝ գրելով m.asatryan@mskh.am էլեկտրոնային հասցեին:
Նյութի աղբյուրը՝ Ավագ դպրոցի ենթակայք: