Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով մշակվող-իրականացվող-տարածվող հեղինակային կրթական ծրագրի 2018թ աշխատանքներում ներառված է Վայոց ձորի մարզում՝ Եղեգիսի խոշորացված համայնքում, կրթական գործի կազմակերպման նոր մոդելի տարրերի մշակում և փորձարկում։
Հուլիսի 28-ին կրթահամալիրի խումբը՝ տնօրենի ղեկավարությամբ, ճանաչողական այցով կլինի Վայոց ձորում։
7։00՝ մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցուց
10։00՝ բաց հանդիպում մարզպետարանում. աշխատանքային նախագծի ներկայացում
12։00-16։00՝ այցելություն Եղեգիս համայնքի գյուղեր
16։00՝ վերադարձ՝ Սելիմի լեռնանցքով. կանգառ Սևանի ափին
մինչև 20։00՝ ժամանում Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ