• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գիտելիքի օրը սեբաստացի նորեկների համար՝ Արագածի նվաճում

Առավոտյան Սուրբ Երրորդության մոտ սեբաստացիների բազմամարդ հավաք է՝ Արագածի գագաթը նվաճելու պատրաստ 124 սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ, նրանց ճանապարհողներ... Սեբաստացիական ողջույն աջուձախ, գրկախառնություն, 2018-2019-ի նորեկները՝ պատանիներ, ուսուցիչներ, ծանոթանում են, ջոկատների ղեկավարները ներկա-բացակա անում... Նախագիծը համակարգում է Գևորգ Հակոբյանը։ Սա յուրահատուկ մուտքի, ինքնաճանաչման, միմյանց ճանաչել-օգնել ընկերանալու նախագիծ է՝ պատանիներն ու ուսուցիչները մտնում են սեբաստացիական միջավայր։

Բարի ճանապարհ, անմոռաց վերելք, ուրախ վայրէջք... Դեռ ինչքա՜ն ենք լսելու այս արշավի մասին, ինչ հուզիչ, նախանձելի, սիրուն ֆոտոշարքեր կլինեն։ 

Մասնակիցներն ըստ ջոկատների

Լուսանկարները՝ Արփի Սահակյանի, Սամվել Թամազյանի