• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իմ օրերի գոհության արտահայտիչը. շնորհակալ եմ…

Վստահ եմ, որ Արատեսի վանքի հարթակում սեպտեմբերի 8-ի ստեղծագործական հավաքը, վանական համալիրի վերականգնողական նախագծի ներկայացումը հեղինակ ճարտարապետներ Սամվել Այվազյանի և Բադիշյանի կողմից, պարատունը վանքի նորաստեղծ հարավային հարթակում, վանքում իրիկնային երգեցողության ղողանջները մեր հայրենիքով, աշխարհով մեկ կլինեն որպես վանական համալիրի՝ Արատեսի դպրական կենտրոնի նախագծային հոգևոր կենտրոնի վերականգնման աշխատանքների խորհրդավոր, բայց վճռական ու հաստատակամ սկիզբ:

Վստահ եմ, որ սեպտեմբերի 9-ին Արատեսում կլոր սեղանը՝ Եղեգիսի դպրոցների ղեկավարների, մարզի կրթության, մշակույթի պատասխանատուների մասնակցությամբ, մեր՝ սեբաստացիներիս, պետական աջակցությամբ ու պատվերով իրականացվող ծրագրով «Ուսումնական Վայոց ձոր» և «Կրթության կազմակերպումը Եղեգիսի խոշորացված համայնքում» նախագծերի ներկայացումը, հերթական փուլերը կորոշեն համատեղ աշխատանքը....

Կրթահամալիրի տնօրենի՝ սեպտեմբերի 5-ի օրագիրը։