«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Բարեկարգվելուց հետո Վայոց ձորի Արատես համայնքում բացված համանուն ճամբարային դպրոցում կբացվի նաև Հայաստանում առաջին ռազմամարզական ճամբարը: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Հենց այս կրթահամալիրն է Արատեսի ճամբարի նախաձեռնության հեղինակը: «Մենք գնում ենք անընդհատ կառուցման ճանապարհով»,-խոսելով «Դպրոց բնության գրկում» նախագծի մասին՝ ասել է կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:
Դաշտային, ճամբարային դպրոցը Եղեգիսի կիրճում է: Նախկին ադրբեջանաբնակ այս գյուղում մնացած տները բավական լավ են պահպանված, վերականգնման ու հարդարման որոշ աշխատանքներից հետո լիովին պատրաստ կլինեն ընդունելու դաշտային ուսուցման սիրահարներին ու ճամբարականներին:
Ամբողջական նյութը՝ shantnews.am կայքում։