«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Պատմում է Արուսյակ Հոխիկյանը․
«Սեբաստացիների տողանը բացառիկ է ու կարևոր։ Յուրաքանչյուր աշխատանքային օր պետք է սկսվի ուրախ ռիթմերով։ Բացի առույգությունից, սա նաև միասնականություն է բերում, երբ բոլորը նույն գաղափարի, նույն ծրագրի շուրջ են հավաքվում ու իրականացնում։ Իսկ ազգային երգ-երաժշտությունն այդ ամենի մեջ առանձին թեմա է, առանձին կարևորություն։ Ազգային մշակույթը այս փոքր տարիքից հենց այսպես է պետք ներարկել երեխաների մեջ’ աննկատ, չպարտադրված ու հետևողականորեն»։
Այսպես մեկնաբանեցին սեբաստացիական ամենօրյա ընդհանուր պարապմունքների գաղափարը Հարավի դպրոց այցելած իտալացի երաժիշտներ Պաոլա Բոլոնյեզին, Սյուզաննա Էնրիկոն և Կառլո Ալբերտո Օդդոնեն։