«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Գրում է Հայարփի Անանյանը․
Առանձնահատուկ տպավորություններ ունեցա եղեգնաձորյան բնությանը ներդաշնակորեն ձուլված Արատեսի վանքից։ Հայաստանը ճանաչելու իմ բոլոր բացահայտումներից շատ քչերն են դարձել իմը, իմ հարազատը, որտեղ գտել եմ իմ ներքին խաղաղությունը։ Ահարկու ժայռերի ծոցում ծվարած Արատեսը դարձավ իմը։ Միայն մեծ ափսոսանք ու սրտի ցավ զգացի՝ այդ հրաշալի կառույցն այդքան վիրավոր ու անխնամ տեսնելուց։