Արատեսում աշխատանքները շարունակվում են, տարատեսակ հավաքներն ու ճամբարները՝ ևս:
Կրթահամալիրի Արատեսի մասնաճյուղի ղեկավար Սմբատ Պետրոսյանն արդեն հանրայնացրել է դպրական կենտրոնում իրականացվող նախագծերի բաղկացուցիչներն ու Արատեսի դպրական կենտրոնումիրականացվող ուսումնական նախագծերը, ուսումնական աշխատանքի ուղղությունները, բնության գրկում դպրոցի ճամբարային նախագծերին ներկայացվող պահանջները՝ բոլոր անհրաժեշտ դիտարկումներով ու ենթակետերով: Ներկայացված նախագիծն այսօր կետ առ կետ քննարկվեց Գեղարվեստի Հարթակում՝ արատեսյան կլոր սեղանի ընթացքում. Արատեսը բոլորինն է ու յուրաքանչյուրինը, որոշումներն ու ցանկացած ընտրություն բաց են քննարկումների ու առաջարկների համար:
Ամբողջական նյութը՝ Դպրական կենտրոնի բլոգում։