«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում այս շաբաթը նվիրված է Կոմիտասյան օրերին։ Կազմակերպվում են թեմատիկ համերգներ, ուսումնական պարապմունքներ։ Կրթահամալիրի` Արատեսի դպրական կենտրոնն էլ բացառություն չի կազմում։ Սեպտեմբերի 29-ին Եղեգնաձորում և Արատեսում անցկացվելու է «Կոմիտասով Վայոց ձոր» նախագիծը։ Երկու շաբաթ է, ինչ առցանց աշխատանքներ են տարվում Եղեգնաձորի երաժշտական դպրոցի հետ։