Լուսաբանում է Մարինե Մկրտչյանը․
Մարտի 27-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր էր այցելել Հայաստանում Հնդկաստանի դեսպան ն․գ․ պարոն Յոգեշվար Սանգվանին, որը կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանին նվիրեց հնդկական մշակույթի և պատմության մասին գրքեր՝ անգլերեն և հնդկերեն: Այսուհետ կրթահամալիրի գրադարանում կգործի հնդկական գրականության անկյուն, որը պարբերաբար կհամալրվի համապատասխան գրականությամբ: «Ակներ», «Սեբաստիո», «Սեբաստացիներ» համույթները սիրով ներկայացրեցին հայ ազգային երաժշտական նմուշներ :