ՀՐԱՄԱՆ N 19
03.05.2019թ.
Ս․թ․ մայիսի 9-12-ը կազմակերպել Ավագ դպրոցի 9-11-րդ դասարանի սովորողների Կրթամշակութային, ուսումնահայրենագիտական ճամփորդություն դեպի Արցախ։ Այդ նպատակով.
- ճամփորդության ղեկավարներ նշանակել Ջուլի Սիմոնյանին, Նելի Փիլոյանին և Ալիս Գևորգյանին.
- հաստատել ճամփորդության մասնակիցների ցուցակը (հավելված 1).
- ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
- մասնակիցների մեկնումը՝ մայիսի 9-ին, ժամը 07․00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան-Սևան-Սոթք-Քարվաճառ-Թարթառի հովիտ-Դադիվանք-Գանձասար-Վանք երթուղով, վերադարձը՝ մայիսի 12-ին, մինչև ժամը 20.00, Լաչին-Տեղ-Խնձորեսկ-Գորիս-Սարավան-Արփայի հովիտ-Երասխ-Արտաշատ-Երևան երթուղով.
- մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Մերսեդես 79 QQ 799մակնիշի մեքենայով, վարորդ՝ Արթուր Եղիազարյան (հեռ․ 077 73 57 43)․
- խմբին մասնակիցներին, որպես մրցանակ տրամադրել 5․00-ական դրամ՝ ընդամենը՝ 100.000 (հարյուր հազար) դրամ կրթահամալիրի 2019թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից․
- մասնակիցների գիշերակացը կազմակերպել Վանքի միջնակարգ և Տողի արվեստի դպրոցների տրամադրած հյուրատներում, սնունդը, գիշերակացը և ճանապարհածախսը՝ մասնակիցների միջոցներով.
- հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
Հավելված 1
Մասնակիցների ցուցակ
- Մարտիրոսյան Լուսինե (9-րդ դասարան)
- Ավանեսյան Մարիա (9-րդ դասարան)
- Մայիլյան Մարիամ (9-րդ դասարան)
- Մովսիսյան Յուրա (10-րդ դասարան)
- Տեր-Պետրոսյան Հակոբ (9-րդ դասարան)
- Հովհաննիսյան Նանոր (10-րդ դասարան)
- Պողոսյան Նիկա (10-րդ դասարան)
- Թոռունյան Մանե (10-րդ դասարան)
- Սարգսյան Աննա (10-րդ դասարան)
- Ասատրյան Մարինե (10-րդ դասարան)
- Տատինցյան Արևիկ (10-րդ դասարան)
- Չաթալյան Ավետիս (10-րդ դասարան)
- Գևորգյան Անի (10-րդ դասարան)
- Խուդոյան Գագիկ (10-րդ դասարան)
- Խաչատուրովա Ռաիսա (10-րդ դասարան)
- Խաչատրյան Լուսինե (11-րդ դասարան)
- Հովհաննիսյան Գրիգոր (11-րդ դասարան)
- Նավասարդյան Աննա (11-րդ դասարան)
- Դանիելյան Միքայել (11-րդ դասարան)
- Զակերի Ռաշիդ (11-րդ դասարան)
Հավելված 2
ԾՐԱԳԻՐ
Մայիսի 9
• ժամը 7.00 - Մեկնում Երևանից, Սբ. Երրորդություն եկեղեցու բակից
• ճանապարհին կանգառ Դադիվանքում
• ընդունելություն Վանքի դպրոցում
• ճանաչողական քայլք Գանձասարում
• տեղավորում հյուրանոցում, գիշերակաց
Մայիսի 10
Գործունեությունը Վանքի դպրոցում
• Այցելություն Վանքի միջնակարգ դպրոց. հանդիպում սովորողների, դասավանդողների հետ, շրջայց, տարածքի ուսումնասիրում
• հեղինակային կրթական ծրագրի, Ավագ դպրոցի նախագծային ուսուցման ներկայացում
• կրթական փոխանակման ծրագրերի մշակում, քննարկում, նախագծում, մայիսյան հավաքին մասնակցության հրավեր
• երգուսուցման, պարուսուցման համատեղ պարապմունքներ
եռատոնը Շուշիում. քայլք Շուշվա բերդ, Ղազանչեցոց եկեղեցի
հայրենագիտական քայլարշավ դեպի Հունոտի կիրճ
Մայիսի 11
Գործունեությունը Տող գյուղում
• այցելություն գյուղի արվեստի դպրոց. ծանոթություններ, շրջայց, նոր կապերի հաստատում
• «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մշակութային ակումբների, գործող երգչախմբերի, գեղարվեստի դպրոցի ներկայացում
• քանդակագործության, ճարտարապետության ամենամյա միջազգային փառատոնի հրավեր
• Տող գյուղի, տեղի մելիքությունների ուսումնասիրում
• այցելություն գինեգործարան
• ժենգյալով հացի, գինու համտես
• երեկոյան զբոսանք, գիշերում
Մայիսի 12
• վերադարձ Երևան՝ Լաչինով
• կանգառ Գորիսի Խնձորեսկ գյուղում
• ճոճվող կամուրջ
• ժամանում Բաբաջանյան 25