Եվ հասկանալի է, ընթերցող, մայիսյան ստեղծագործական հավաքի մասնակից, որ ինչպես քանդակագործության և ճարտարապետության միջազգային բաց փառատոնի համակարգողներ Քնարիկ Ներսիսյանի՝ հիմա Հայաստանում, Վիգեն Ավետիս քանդակագործի՝ հիմա Իտալիայում, փառատոնի կազմակերպիչ կրթահամալիրի, այնպես էլ Բլեյան կրթական ցանցի ու հանգույց քանդակի դպրոցի համաձայնությամբ-կապերով, գործուն-մշտական ցանցային է դառնում փառատոնի կազմակերպումը… որպես հուն, որով գեղեցիկը արվեստով-արհեստով կհոսի ու զուլալ-ազդեցիկ կդարձնի գետերը մեր բնակավայրերում, այնքան ու այնպես, որ ժամանակի մեջ, փառատոնային շարունակական, ամենամյա լիցքերով մեր բնակավայրերում տեսանելի բնապատկերներով կներկայանա մարդու կողմից այլասերված բնությունը… Ու մենք կտեսնենք գետակի ափի մանուկին, կլսենք նրա ու պաղ ջրիկի խոսակցությունը Թումանյանի զարմանալի հորինվածքի պես…
Կրթահամալիրի տնօրենի՝ մայիսի 15-ի օրագիրը։
Լուսանկարը՝ Զառա Ոսկանյանի