Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ ընկեր Հերմինեն ինձ հարցրեց, թե 3 օրով կգնամ Արցախ: Սկզբում ինձ առաջարկը շատ հետաքրքրեց, որովհետև Արցախում լինելու էի առաջին անգամ, իսկ ավելի կոնկրետ ծրագրին ծանոթանալուց հետո, ես պատասխանեցի, որ մայրիկիս հետ կխոսեմ, կտեղեկացնեմ: Մայրիկիս հետ խոսելուց հետո ես միանգամից ստացա «այո» պատասխանը: