Հարգելի բարեկամներ.
Կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողները օրերս վերադարձել են Արցախի «Ասպետ» ամենամյա ճամբարից և Զիկատարի բնապահպանական ամենամյա ճամբարից։ Մասնակիցներն ի՞նչ տպավորություն ունեն, ի՞նչ խնդիրներ են արձանագրել, ի՞նչ են առաջարկում։ Հրավիրում ենք Ձեզ ուսումնական ճամբարների բաց քննարկման.
Կլոր սեղանները կկազմակերպվեն Մայր դպրոցում՝ ավագ դպրոցի ընթերցարանում։
Կրթահամալիրի TV-ռադիոակումբներին խնդրում ենք իրենց մասնակցությունը գրանցել «Կարծիքներ» բաժնում։