Ալիշեր Նավոի. «Ով սովորել է գիտությունները, բայց կյանքում չի կիրառել, նման է նրան, ով առուն փորել է, իսկ դաշտը չի ցանել, կամ ցանել է, բայց բերքից չի օգտվել»
Թոմաս Մոր. «Եթե ցանկանում եք հաջողություն ունենալ, դուք պետք է այնպիսի տեսք ունենաք, կարծես թե այն ունեք»; «Պետությունները քայքայվում են արատներից, իսկ արատները դատապարտելի բարոյական կանոնների հետևանք են»
Զապել Եսայան. «Մեր հայրերէն մեզի աւանդուած ժառանգութիւններէն ամէնէն շքեղը, ամենէն իրականը մեր գեղեցիկ, հարուստ եւ մեծավայելուչ լեզուն է, պէտք է պահպանենք յուզումով, հրայրքով եւ խանդաւառութեամբ»
Խոսե Մարտի. «Մարդը մանկությունից պարտավոր է խորհրդածել այն ամենի մասին, ինչ տեսնում է, տառապել անազնվությունից, պայքարել կեղծիքի դեմ և պետք է ազնիվ լինի` առաջին հերթին ինքն իր հետ»