8-12-րդ դասարանների սովորողներին
Բրիտանական խորհուրդը հայտարարում է, որ անգլերեն սովորեցնող նոր կայք է բացվել` հատուկ դեռահասների համար: Ուսումնական նյութերը ընտրվել են այնպես, որ բավարարեն դեռահասների հետաքրքրությունները: Ահա այդ կայքի հասցեն` http://learnenglishteens.britishcouncil.org/
Ես հատկապես խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել լսողական քերականական դասերին: Դրանք իրոք գործնական քերականական դասեր են երկխոսություններով, և բացի լեզվական գիտելիքներ ձեռք բերելուց, դուք կլսեք մաքուր բրիտանական արտասանություն: Դարձրեք ձեր ամառն ավելի հետաքրքիր այսօր և օգտակար` ապագայի համար: