Հուլիսի մեկին մեկնարկեց ամառային ճամբար ուսումնական նախագիծը:
Արհեստագործական ավագ դպրոցում նախապես կազմվել էր ճամբարային աշխատակարգը, դպրոցը բաժանվել էր երկու ջոկոտի՝10-1 և 10-2 դասարաններ՝ ղեկավարներ Կարինե Թահսիլդարյան և Արմինե Խաչատրյան, 11-1,11-2,և 11-3 դասարաններ՝ ղեկավարներ՝ Մերի Խանջյան և Հերմինե Կոստանյան:
Ճամբարային առօրյան ճիշտ կազամակերպելու, սովորողների ժամանակը առավել օգտակար դարձնելու համար յուրաքանչյուր օր նախապես մշակվել է հաջորդ օրվա աշխատանքները և տեղադրվել կայքում:
Կատարվել է սովորողների ամենօրյա հաշվառում, պահպանվել էկապը հաճախ բացակայողների ծնողների հետ, պարզաբանվել բացակայության պատճառը:
Երեխաները ամեն օր մասնակցել են առավոտյան ընդհանուր պարապմունքին Մայր դպրոցում, այնուհետև ճամբարային գործունեությունը շարունակվել է Արհեստագործական դպրոցում:
Բոլոր օրերը անցել են գրեթե ըստ նախատեսվածի՝ սպորտային խաղեր՝ թենիս, վոլեյբոլ(Մայր դպրոցում), ուսումնահետազոտական աշխատանքներ, հասարակական նախագծեր, հայրենագիտական ճամփորդություններ:
Սովորողները որպես ուսումնահետազոտական նախագիծգրականությունից (Կարինե Թահսիլդարյան)և ռուսերենից (Էլեոնորա Օնիկովնա)իրականացրել են մուլտֆիլմի թարգմանություն, Սուսան Գալստյանի հետ գրել են փոքրիկ նյութ Մեծ հայերը թեմայով , Հասմիկ Բարսեղյանի և Մերի Խանջյանի հետ պատրաստել են վզնոցներ, թևնոցներ, որը հետագայում, որպես մրցանակ հանձնվեց վարժարանից հյուր եկած սովորողներին, Հերմինե Կոստանյանը և ընկերները պատրաստեցին պաղպաղակներ:
Որպես հասարակակն աշխատանք` կատարվել է պարտեզի խնամք՝ ծառերի ջրում, հասած մրգերի հավաքում, օգնություն պարտիզպանին,դասասենյակների հարդարում:
Կատարել ենք երկու հայրենագիտական - ուսումնական ճամփորդություն դեպի Ապարանի ջրամբար և Բջնի ու Սևանա լիճ:
Վարժարանի ճամբարային ջոկատի հետ կազմակերպել ենք համագործակցային մրցույթ, որին երեխաները մասնակցեցին մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ:
Ընդհանուր առմամբ ճամբարային օրերը անցել են բավականին հագեցած: Եղել են նաև ժամանցային խաղեր՝ սովորողների նախաձեռնությամբ, այցելել են նաև հիմնական դպրոցի սովորողները, որոնց մեր վարսահարդար ճամբարականները գեղեցիկ սանրվածքներ արեցին :Ամառային տապը հովացնելու և ճամբարը լողոփին կազմակերպելու համար Կրթահամալիրի մյուս սովորողների հետ գնացինք ջրաշխարհ:
Ճամբարային երկու շաբաթը անցավ շատ արագ, հետաքրքիր և լեցուն բազբազան ու բազմաբովանդակ աշխատանքներով: