Էկոհայրենագիտական ակումբը գործունեությունը սկսել է հենց սեպտեմբերի մեկից:
Ակումբում ընդգրկված է 18 սովորող, ունի գործող բլոգ, որը պարբերաբար թարմացվում: Սեպտեմբեր ամսին իրականացրել ենք ուսումնական ճամփորդություններ` Հավուց թառ, Գյումրի, Արմաղան, Ուղտասար, Լաստիվեր:Հոկտեմբերին սովորողները մասնակցել են Արցախի ռազմամարզական ճամբարին: Ճամբարային օրերին ակումբը իրականցրել է դաս քննարկում ԳՄՕ-ներ թեմայով, բանավիճել է տնտեսագետների հետ «Տնտեսական շահ, թե առողջ աշխարհագրական թաղանթ թեմայով», (հարկ է նշել, որ ժյուրին գոհ էր Էկոլոգների թիմի պատրաստվածությունից, սուր հարցադրումներից և առաջարկած լուծումներից) եղել է Ծովինքարում:
Չնայած, որ ակուբը դասացուցակում մտցված չէ ևդա առաջացնում է, որոշակի խնդիրներ ակումբային հավաքներ կազմակերպելիս, այնուամենայնիվ մենք կարողանում ենք իրականացնել ակումբային պարապմունքները մեր որոշած գրաֆիկով:
Շաբաթ օրերին ակումբի սովորողները մասնակցում են Ամերիկյան համալսարանում իրականցվող էկոդասին:
Սովորողների հետ որպես ակումբային պարապմունք կատարել ենք թափառումներ Երևանի այգիներում, էկո - դաս Երևանյան լճում:
Կատարում ենք հետազոտական աշխատանքներ էկոլոգիական տարբեր թեմաներով:
Ունենք նախագծեր, որոնք մեկնարկել են և լինելու են շարունակական, ընդգրկելու են, ոչ միայն ակումբի սովորողներին, այլև ամբողջ կրթահամալիրին` «Հայաստանի արգելոցները» և «Պայքարում ենք ընդդեմ պոլիէթիլենի»: