Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.
Շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան հրաշալի առիթով: Յուրաքանչյուր ընտանիքի մաղթում եմ խաղաղություն, երջանկություն, բարեկեցություն, վստահություն՝ ապագայի նկատմամբ:
Մենք ապրում ենք դժվար մի ժամանակահատվածում, և մեր 21-ամյա Հանրապետության պատմությունն իմաստավորելու, վերլուծելու ժամանակն է: Երրորդ Հանրապետության պատմությունն ինքնին դժվարությունների մի անվերջանալի թվացող շղթա է, և ցավալիորեն՝ առաջիկա ապագան լավատեսությամբ լցվելու ազդակներ չի հաղորդում:
Այս ամենը սակայն, պետք է ավելի լրջացնի մեզ, ավելի խոհուն ու վճռական դարձնի, ամրապնդի մեր քաղաքացիական գիտակցությունը, որ ուրիշ որևէ մեկը մեր երեխաներին չի դարձնելու Ազատ և Երջանիկ Հայրենիքի Տեր: Դա պարտավոր ենք անել մենք, ու միայն մենք: Ամանորն ու Սուրբ Ծնունդը այդ հանձնառությունը վերահաստատելու լավ առիթ է, և մեզանից յուրաքանչյուրը ինքն իր համար, ինքն իր մեջ այդ պարտավորությունը ստանձնելու կամ վերահաստատելու հնարավորություն ունի:
Մեր երեխաները պե՛տք է ապրեն Ազատ և Երջանիկ Հայաստանում, որի պատմությունը կլինի հաղթանակների, նվաճումների, ձեռքբերումների անվերջանալի շղթա:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
TVmskh-ը միանում է այս շնորհավորանքին +1