Դիջիթեքի երկրորդ օրը` փետրվարի 5-ին կրթահամալիրի Մայր դպրոցում տեղի ունեցան մի քանի սեմինարներ: Դրանցից երկուսը` Տիգրան Հայրապետյանի անվան գրադարանում: Առաջին սեմինարի թեման էր «Ամենաարագ համացանցը հանրակրթության մեջ», որը վարում էր «Արմինկո»ընկերությունը: Սեմինարի ընթացքում տրվեցին համացանցի հետ կապված հարցեր,որոնք ստացան իրենց պատասխանները:
«3D-մոդելավորումը հանրակրթության մեջ»սեմինարը տեղի ունեցավ տեխնոլոգիայի սրահում: Այն վարում էր Հիմնական դպրոցի սովորողներից մեկի մայրը` տիկին Լիանան:
«Նոթբուքն ինձ դասընկեր ծրագիրը» ներկայացնում էր «Յունիքոմփ»ընկերությունը: Ծրագրի շրջանակներում այս ընկերությունը ներկայացրեց «Ինթել»-ի նոր ուսումնական նեթբուքը:
Վարժարանի ակումբում «Նաիրի»կոնսորցիումը ներկայացրեց իր նախագծերը:
«Տաթև գիտակրթական համալիր»-ի ներկայացուցիչն էլ գրադարանում խոսեց թեստերի կառավարման համակարգի նրբությունների մասին:
«Forex4you կազմակերպություն»-ն իր հերթին Մայր դպրոցի տեխնոլոգիայի սրահում ներկայացրեց «Եկամուտի աղբյուր` ժամանակակից ինտերնետ տեխնոլոգիաների կիրառմամբ»:
Աղաջանյան Լիլիթ
Info.mskh