• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լոռեցիները կրթահամալիրում

Այսօր կրթահամալիր ժամանեցին Լոռվա մարզի սովորողները:Շատ արագ ջերմ հարաբերություններ հաստատվեցին :Կրթահամալիրի տարածքում փոքրիկ էքսկուրս անցկացնելուց հետո  միասին մասնակցեցինք վարպետության դասի,եղանք գեղարվեստի և արհեստագործական դպրոցներում:Հյուրատանը մի փոքր հանգստանալուց հետո գնացինք զբոսնելու:Եղանք Երևանի տեսարժան վայրերում:
Հյուրերը կիսվում են իրենց տպավորություններով:
 

Մաթոսյան Լենա 15 տարեկան Հաղպատի միջն. դպրոց, 10 դասարան
Առաջին անգամ  եմ կրթահամալիրում:Տպավորիչ են  լաբարատորիաները, գրադարանը,դուր եկավ նաև դասավանդման ձևը ուրիշ ոչ մի տեղ չեմ տեսել նման կրթական համակարգ,որը նման է Եվրոպականին , շատ է դուր եկել միջավայրի ջերմությունը, և ուսուցիչ-սովորող հարաբերությունները: Բոլոր տեխնոլոգիաները գոնե մեկ անգամ օգտագործվել են նաև մեր դպրոցում:

Թագուհի Մխիթարյան 16 տարեկան,Քարինջի  միջն. դպրոցի 11 դասարան
Երևի Երևանը այդքան գեղեցիկ ու տպավորիչ չլիներ, եթե դուք մեզ հետ չլինեիք:Միանշանակ դպրոցը յուրահատուկ էր ու մեր այցի մեջ կարևորն այն էր,որ նոր ընկերներ ձեռք բերեցինք ու գարնանը մենք կրկին այստեղ կլինենք որպես Էկոտուրի մասնակից:

Ավագ դպրոց-վարժարան Թամարա Ստեփանյան, Վիկա Մարկոսյան