• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դիջի տպավորություններն ու չխոսկան արցախցին

Տպավորությունները շատ մեծ էին: Դիջիթեքյան այս հինգ օրը կմնան մեր հիշողության մեջ, որպես Smart տեխնոլոգիաների յուրացման հինգօրյա դպրոց: Համատեղ բաց դասի շնորհիվ հասկացանք թե ինչպես են օգտագործում մեդիագործիքները՝ մաթեմատիկայի, արվեստի և անգամ հայոց լեզվի դասերին:

Ինքս ներկայացրեցի նյութ և սպասում եմ այսօրվա մրցանակաբաշխությանը: Բոլորն էլ ցանկանում են հաղթել և մրցանակով վերադառնալ Արցախ: Այնուամենայնիվ մեր առաջին Դիջիթեքը՝ անկախ մրցանակներից, մեզ տվեց երջանիկ պահեր, լավ տրամադրություն: Հուսով եմ, որ կմասնակցեմ նաև Դիջիթեք 2014-ին:

Արթուր Սահակյան

Ես Արամ Խաչատուրյանն եմ: Սովորում եմ Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոցում: Այսօր Միջին դպրոցի 9.2 դասարանի հետ այսօր ունեցանք բաց դասեր՝ մաթեմատիկայի և արվեստի: Իսկ հիմա հայոց լեզվի դաս է: Ստացել ենք առաջադրանք՝ պետք է գրենք մեր տպավորությունները: Ավելի շատ դուր եկավ մաթեմատիկայի դասը, քանի որ այդ դասի ժամանակ խաղեր էինք խաղում smart response էլեկտրոնային վահանակների միջոցով: Արվեստի դասը նույնպես դուր եկավ: Դիջիթեքը՝ նույնպես: Էլի կցանկանամ այցելել այս դպրոց: 

Հ.Գ. Արամ Խաչատուրյանը շատ չխոսկան էր, և հազիվ այսքան խոսեցրեցինք: