Մարիամ Ենգիբարյան, Նելլի Ալավերդյան
Չգիտես ինչու, երեքշաբթի առավոտյան տարօրինակ անհավեսություն էր պատել Մարիամին ու Նելլին: Հազիվ, բառիս բուն իմաստով, իրենց քարշ էին տալիս դպրոց: Զարմանալին այն էր, որ չնայած այդ անհավես վիճակին, նրանք շոշը չանցան, այլ կամուրջով գնացին` խախտելով իրենց՝ պապական ժամանակներից եկած սովորությունը…
Ճանապարհին.
Նելլի – Էսօր մասնագիտական ունե՞նք:
Մարիամ – Ըհն, բացի դրանից էլ գրակ:
Եվ հանկարծ միաբերան.
- Ֆո՜ւո՜ւո՜ւ
Հ. գ.
Ըստ 12-3 դասարանի օրենսգրքի 12-րդ հոդվածի 3-րդ կետի, սույն երկխոսությունը չի վերաբերում ՀՀ վաստակավոր ուսուցիչներ` Գևորգ Սեդրակի Հակոբյանին և Հասմիկ Շավարշի Ղազարյանին:
Թթված դեմքով մտան դպրոց. Մարիամը տեսավ Լիպոյի երջանիկ դեմքը, բայց դրանից իր տրամադրության մեջ փոփոխություններ չնկատվեցին:
…Սովորության համաձայն ուտելով ոչնչով չփոխարինվող նրբերշիկը` գնում են դասի, մեկ էլ լսում են դրախտից կանչող մի ձայն.
-Այսօր մասնագիտական կողմնորոշում չեք անելու:
-Ուռա՜ա՜ա՜ա՜, մի ժամ շուտ ենք տուն գնալու:
Հիմա գրադարանում են...
Ով չգիտի, որ 12-3-ի սովորողները, բացառությամբ Լևոնի՝ ապագայում համով կերակուրներ պատրաստողի, Էրիկի, Գրիգորի և Լիպոյի ` ապագաներն անհայտ են (բայց մի բան ակնհայտ է` նրանք չորսն էլ ապագա հայրիկներ են, հետո պապիկներ և ամենավերջում անդրշիրիմյան հոգիներ), խաղերի գիժ են, և ուր պատահի, երբ պատահի, ինչ պատահի խաղում են: Խաղի թեժ պահին եկավ ընկեր Ռինան ու Մարիամին, Նելլիին տարավ դաս անելու: Գնացին ու ևս մեկ անգամ համոզվեցին, որ երազանքները երբեք չեն իրականանում, և Մարիամը` տխրության մշուշով պատված, առաջարկեց նույնպես տխրության մշուշով պատված Նելլիին .
-Արի գնանք հարբելու:
Սկսեցին ծիծաղել:
Մեկ էլ տեսան ընկեր Ռինայի զարմացած դեմքը, և երբ նա իմացավ նրանց նպատակը, ասաց.
-Գնալիս մեզ էլ կասեք:
Հետո սկսեցին բարկացնել ընկեր Ռինային.
-Ընկեր Ռինա, ուղտ ո՞նց են ասում:
-Իռվելի:
-Բա օ՞ձ:
-Գվելի:
-Իսկ ավանակի՞ն:
-Վիռի:
-Ապուշին ո՞նց կասեն:
-Սուլելի:
Եվ վերջում ավելացրեց. «Սրանք առանց խմելու էլ խմած են» :