Չարե~նց…մարտ-պոետ…ինչքա~ն համապատասխան է քեզ տարվա այն եղանակը, երբ դու առաջին անգամ բացեցիր աչքերդ, տեսար մաղձ աշխարհն ու վշտերի մեջ թաղված հայրենքիդ, երբ աչքերդ չարաճճի փայլեցին գալիքի կապույտ երկինքներին: Չարե~նց, դու քայլեցիր դեպ երկրային հեռուներ , դու ձգտեցիր արևներ ու փնտրեցիր երկինքներ, բայց մշուշոտ աչքերդ տեսան օրերիդ գորշությունը միայն: ՈՒ անցավ անարև մանկությունդ, աննկատ անցավ` քո աչքերում թողնելով արևաշող հեռուների առկայծը …
Հոգիդ` ճախրանք, մարմինդ` գորշության մի մասնիկ… Ուզեցիր սեր երգել ու արևներ շեփորել, <<չգիտեմ, թե ինչու գորշ օրերի տաղտկությունը երգեցիր>>…
Վառվեց քո սիրտը, որովհետև արև չկար…
«Հարդագողի ճամփորդներ», մտորումը՝ Նինա Մամարյանի, 10- րդ դաս.