ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Հեղինակային կրթական ծրագրեր. մոբիլ դպրոց 2013-2014
2013թ. սեպտեմբերի 26-27
Քաղաք Երևան
Հանրային քննարկման են ներկայացվում 2013-2014 ուսումնական տարում կրթահամալիրում իրականացվող ուսումնական նախագծեր. այդ թվում`
Նյութերը հրապարակվում են դասավանդողների և սովորողների բլոգներում, mskh.am-ում, քառալեզու «Դպիրում», «Լուսաստղում», «Պարտեզում»:
Հավաքի կազմակերպիչները կրթահամալիրի դպրոցը, քոլեջը, լաբորատորիան, ակումբը, դասարանը ու առանձին խմբերն են։ Նրանցից յուրաքանչյուրն անում է հավաքի` իր ծրագիրը։
Կրթահամալիրի դասավանդողի համար ներկայացվող նախագծերից մեկի մշակմանը-իրականացմանը մասնակցելը, մեթոդական մեկ հոդված ներկայացնելը պարտադիր է։
Հավաքի աշխատակարգ
Մինչև սեպտեմբերի 24-ը` ներկայացվող ուսումնական նախագծերի մշակումների, մեթոդական հոդվածների հրապարակում-քննարկում:
Սեպտեմբերի 26
9.00 - 9.30 ընդհանուր պարապմունք կրթահամալիրի դպրոցներում
9.30 - 12.35 բաց պարապմունքներ կրթահամալիրի միջին դպրոցում, ավագ դպրոց-վարժարանում
12.35 - 13.00 ընդմիջում դպրոցներում. ավանդական ուտեստների հյուրասիրություն
13.30 - 15.00 մասնագիտական ուսուցման բաց պարապմունքներ կրթահամալիրի արհեստագործական, գեղարվեստի ավագ դպրոցներում
15.15 – 16.00 ընդհանուր մեդիապարապմունք, օրվա ամփոփում Մարմարյա սրահում
Սեպտեմբերի 27
9.00 - 9.30 ընդհանուր պարապմունք կրթահամալիրի դպրոցներում
9.30 - 12.35 բաց պարապմունքներ կրթահամալիրի դպրոց-պարտեզներում
12.35 - 13.00 ընդմիջում. ավանդական ուտեստների հյուրասիրություն
13.00 - 15.00 սովորողների ընտրությամբ գործունեություն 2-6-րդ դասարաններում
15.15 - 16.15 ընդհանուր մեդիապարապմունք Մարմարյա սրահում
Սեպտեմբերի 28 հեղինակային կրթական ծրագրերի արտագնա կլոր սեղաններ հանրապետության հանրակրթական հաստատություններում
Հավաքի մասնակիցները սեպտեմբերի 26-27-ին կարող են հյուրընկալվել կրթահամալիրի հյուրատանը: Մասնակցության մասին խնդրում ենք տեղեկացնել նախօրոք:
Հասցե` ՀԱԶԲ-1 թաղամաս, Րաֆֆի57, Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց
(374 10) 74 72 46, (374 77) 43 55 41