• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսպիսի տարի

Գրեթե մեկ տարի է անցել այն օրից ,երբ Երևանում էինք՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Այդ ժամանակ պատկերացնել նույնիսկ չէի կարող, որ հաջորդ տարի ինքս եմ հայտ ներկայացնելու Դիջիթեք ստուգատեսին: Mskh.am-ը ինձ համար էլ հեռավոր Լոռու մարզում՝ Թումանայանի աշխարհում դառնալու է առօրյայի մի մաս:
Այժմ ես  էլ իմ Դիջիպատումն եմ ուզում ներկայացնել:
2013 թվականը ինձ համար ձեռքբերումների տարի էր:
 Միացել եմ Ալավերդու շրջանի «աշակերտական խորհուրդների միության»լրագրողների խմբին:  Պետք է ստեղծեինք մեդիաակումբ, բայց մինչև այդ մենք պետք է տեսնեինք մեկ այլ ակումբի աշխատանքներ, օրինակ ունենայինք: Բազմիցս լսել էինք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասին, և փետրվարի 5-ին կազմակերպեցինք այց դեպի կրթահամալիր:Դիջիթեք էր, չէինք հասկանում ով է նա, կամ ինչ է ))Տպավորությունները աննկարագրելի էին` ծանոթացանք կրթահամալիրի առօրյային, զբոսնեցինք գիշերային Երևանում, կրթահամալիրի աշակերտների և ուսուցիչների հետ այցելեցինք Մատենադարան և վերջապես եղանք Մեդիակենտրոնում: 
Եվս մեկ ձեռքբերում, պատկերացնում եք պետք է գնայինք Արցախ, մասնկացելու Գանձասար օլիմպիական ճամբարին: Հրավերը ընդունելով վերադառնում ենք` ձեռք ենք բերել նոր գիտելիքներ և լավ ընկերներ:
Մարտի 26-ին մեկնում ենք Գանձասար, եղանք Վանք գյուղում, Շուշիում,Ասկերանի բերդում, Տիգրանակերտում, Դադիվանքում: Հինգ անմոռանալի օրեր ենք անցկացրել, որի ընթացքում ձեռք ենք բերել նոր ընկերներ արդեն Երևանից՝ կրթահամալիրից:
 Քանի որ կրթահամալիրում կյանքը եռում է և շարունակ նոր նախագծեր ու ստուգատեսեր են որոշեցինք անպայման լինել եռման կետում: Հաջորդ ձեռբերումը Էկոտուրն է: Էկոլոգիական մրցույթ էր, որին պետք է մասնակցեինք թիմով: Շատ ենք աշխատել, Պոչամբարների և Դեբեդ գետի աղտոտման մասին նյութ էինք պատրաստել, որով էլ դարձանք  Էկոտուրի գլխավոր մրցանակակիրներից մեկը:
Մրցանակը 5 օրյա ճամբարն էր  Զիկատար բնապահպանական կենտրոնում: Արդեն մեր վաղեմի ընկերների հետ,շատ հիշելու բաներ, խոսելու ու քննարկելու թեմաներ:Առանց նոր ծանոթության չէր լինի Թբիլիսիի հաղթող խումբն էլ մեզ հետ: Անմոռանալի օրեր, ուսումնական, ճամփորդական, մարզական: 
Հիմա մտովի թեթում եմ 2013-ի օրացույցը.
  • Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
  •  Լավ ընկերներ
  •  Արցախ, որը վաղեմի  երազանքս էր
  • Էկոտուր,որին մասնակցելուց հետո հասկացել եմ,  որ բոլորս պետք է պաշտպանենք բնությունը և կարելի է ասել դարձել եմ բնապահպան:  
Հ.Գ. Շնորհակալ եմ Էկոհայրենագիտական ակումբի սովորողներից, որ կապը մշտապես պաշտպանում ենք իրենց հետ ու այժմ էլ, նրանց շնորհիվ ես էլ իմ Դիջիպատումն եմ գրում:
 
Լոռու մարզի  Վորլդ Վիժն Ալավերդի ՏԶԾ գրասենյակի Ախ միության լրագրող Վազգեն Ղալայան