• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դիջի-համերգ՝ միջին և ավագ դպրոցների սովորողների մասնակցությամբ

 

Ի թիվս բազմաթիվ արժանիքների՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հայտնի է իր երաժշտական ակտիվ գործունեությամբ, դասական երաժշտության նկատմամբ ունեցած առանձնահատուկ, բարձր վերաբերմունքով, երաժիշտ շրջանավարտներով, սովորողներով: Մեր սեբաստացի երաժիշտներն ուսանում են Երևանի տարբեր երաժշտական դպրոցներում, տիրապետում են տարբեր նվագարանների, երգում են: Վաղուց մտադրվել էի կազմակերպել դասական երաժշտության համերգ՝ Միջին և  ավագ դպրոցների սովորողների մասնակցությամբ: Կրթահամալիրում հայտարարված Դիջիթեքյան օրերը հիանալի առիթ են տոնական դիջի-համերգն իրականացնելու համար:

Դիմում եմ իմ երաժիշտ սովորողներին. ցուցաբերե′ք դիջի ակտիվություն, բլոգներում, կայքում պատմե′ք ձեր երաժշտական գործունեության մասին, մասնակցե′ք դիջի համերգին, ձեր կատարումները ներկայացրե′ք Դիջիհամերգ, Դիջի-ծես անվանակարգինև հաղթե′ք: Համերգի օրն ու ժամը կհայտարարվի նախապես:

Դիջի անհամբերությամբ սպասում եմ ձեր արձագանքներին: Հարցերի, առաջարկների դեպքում գրեք meriarakelyan@mskh.am հասցեին:

Սիրով՝ Մերի Առաքելյան