Հարգելի դասավանդողներ
«Հայ -վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի շրջանակներում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի արհեստակցական կազմակերպության և Վրաստանի ուսուցիչների Ազատ Արհմիության հետ համագործակցության արդյունքում ստացել ենք Քոբուլեթիում ամառային հանգիստը շատ մատչելի գներով կազմակերպելու առաջարկություն դասավանդողների համար:
10 օր, 3-անգամյա սնունդ, տեղափոխումը բարձրակարգ ավտոբուսներով, սեմինար ցանկացողների համար՝ տրենինգային կուրս (թեման՝ մեր պատվերով)՝ հավաստագրի հանձնումով, մեկօրյա ճամփորդություն Բաթումի, հրաժեշտի ընթրիք:
Ուղեգիր և ուղևորության արժեքը՝ 185$:
Մինչև երեք տարեկան երեխաների համար՝ հանգիստը անվճար:
Հանգիստը՝ հուլիս ամսին:
Կրթահամալիրի արհեստակցական կազմակերպություն