• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հսկա Հիսուսը Լեհաստանում

Գարնանային օլիմպիադայի նյութերից
Լրագրություն. օտարալեզու աղբյուրից լրաքաղ հետաքրքիր թեմայով
Մերուժան Ղարիբյան
11-5 դասարան 

Հիսուս Քրիստոսի արձանը, ինչպես նշում են նրա կառուցողները, կդառնա խոշորագույնը աշխարհում: Նրանք հուսով են, որ այն փարոս կդառնա զբոսաշրջիկների համար: Մոտակա օրերին շինարարները նախատեսում են թիկնոցով ծածկված իրանի վրա ամրացնել ձեռքերը, գլուխը և թագը: Վերամբարձ կռունկները և եղանակը նպաստում են, որ կաթոլիկ քահանա Սիլվեսթեր Զավացկիի սեփական նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ իրականացվող նախագիծը ավարտին հասցվի: Լեհական պաշտոնական աղբյուրներն ասում են, որ արհեստական բլրի վրա տեղադրված՝ գիպսից և հախճապակուց պատրաստված արձանը ունենալու է մոտ 52 մետր բարձրություն (57 յարդ)՝ ավելի բարձր, քան Բրազիլիայում գտնվող Քրիստոս փրկչի` տարածված ձեռքերով հայտնի արձանը, որի հայացքը սևեռված է Ռիո դե Ժանեիրոյի վրա:
Արձանը կկշռի 440 տոննա, և իրական չափը կլինի 33 մետր: Զավիցկին ասել է, որ դա խորհրդանշում է փաստը, որ, համաձայն քրիստոնեական ավանդության, Հիսուսը մահացել է 33 տարեկանում: 
-Ես ուրախ եմ, որովհետև այս արձանը ճանաչում կբերի մեր քաղաքին ոչ միայն Լեհաստանում, այլև համընդհանուր լրատվամիջոցների շրջանակներում: Մյուս քաղաքները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում,- ասել է Գերմանիայի սահմանից մոտ 100 կմ. հեռավորության վրա՝ արևմտյան Լեհաստանի  մոտ 21000 բնակիչ ունեցող Սուեյբոձին քաղաքի քաղաքապետ Դարիուսզ Բեկիսզը:

Թարգմանությունը կատարվել է անգլերենից։ Տեքստը կցվել է։