• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հավը, թե՞ ձուն

Գարնանային օլիմպիադայի նյութերից
Լրագրություն. օտարալեզու աղբյուրից լրաքաղ հետաքրքիր թեմայով

Մանե Գևորգյան
11-5 դասարան

Գիտնականները հանգել են այն եզրակացությանը, որ ձուն եղել է հավից առաջ: Այս հարցը հարյուրավոր տարիներ հուզել է թե´ փիլիսոփաներին, թե´ գիտնականներին, և թե´ հասարակ մահկանացուներին: Առաջին հայցքից հանելուկը բոլորովին անլուծելի է թվում. չէ՞ որ ցանկացած հավ առաջացել է ձվից, որն էլ իր հերթին ածել է մեկ այլ հավ: Կարծես թե, աշխարհում վերջապես մի հանելուկ պակասել է, և այդ հարցին տրվել է վերջնական պատասխան. առաջինն, այնուամենայնիվ, հայտնվել է ձուն: Եվ պատասխանը լիովին հիմնավորված է ինչպես գիտական և փիլիսոփայական, այնպես էլ գործնական տեսանկյունից: Ինչպես հայտնում է «Диапазон»-ը , այդ խնդրի լուծմանը նվիրված հատուկ բանավեճին մասնակցել են բրիտանացի մասնագետներ` գենետիկ գիտնական, գիտության փիլիսոփայության գծով փորձագետ և թռչնաբուծարանի սեփականատեր:
Մեծ Բրիտանիայի Նոթհինգեմյան համալսարանի Էվոլյուցիոն ծագումնաբանության մասնագետ Ջոն Բրուկֆիլդը հիմնավորում է այս տեսակետը: «Կենդանու կյանքի ընթացքում գենետիկական նյութը պահպանվում է անփոփոխ: Հետևաբար, առաջին թռչունը, որն աստիճանաբար վերածվել է ժամանակակից հավի (հավանաբար դա եղել է դեռ նախապատմական ժամանակաշրջանում), սկզբում գոյատևել է ձվի ներսում՝ սաղմի տեսքով»: Կենդանի օրգանիզմը ձվի կեղևի ներսում ունի նույն ԴՆԹ-ն, ինչ որ թռչունը, որը հետագայում դուրս կգա նրանից: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ էվոլյուցիոն տեսանկյունից, այնուամենայնիվ, առաջինը ձուն է եղել:
Այս եզրակացության հետ համամիտ են եղել նաև բանավեճին հրավիրված մյուս փորձագետները` Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսոր Դևիդ Պապինոն և թռչնաբուծարանի սեփականատեր Չարլզ Բոուրնսը: Գիտության փիլիսոփայության մասնագետ Դևիդ Պապինոյի բացատրությունն ավելի պարզ էր. առաջին ճուտիկը հայտնվել է ձվից, հետևաբար, ձուն ճուտիկից շուտ է եղել:

Աղբյուրը՝  http://sbio.info/page.php?al=uchenye_soshlis_vo_mneni