Ողջո՜ւյն կրթահամալիր:
Արցախ մեկնած ճամբարականների խումբն արդեն Երևանում է՝ հոգնած ու հանգստացած, անչափ տպավորված արցախյան բնությունից ու արցախցիների հյուրասիրությունից:
Երևան-Սևան-Հայրավանք-Քարվաճառ-Դադիվանք-Վանք-Գանձսար-Ասկերան-Մարտունի-Ճարտար-Ամարաս-Ստեփանակերտ-Շուշի-Հունոտի կիրճ-Խնձորեսկ-Քարահունջ-Երևան երթուղին անցավ բարեհաջող, հետաքրքիր ու արկածներով լեցուն, որոնց մասին պատումները, ֆոտոշարքերն ու ֆիլմերը շուտով կհանձնվեն ձեզր դատին:
Իսկ մեզ մնում է մեր շնորհակալությունները հայտնել տիար Բլեյանին, պաշտպանության նախարարությանը և իհարկե Վանքի, Մարտունու, Ճարտարի ու Շուշիի հյուրասեր ու հյուրընկալ ժողովրդին՝ մեզ այդքան ջերմ ընդունելու և իրենց տան անդամը դարձնելու համար: