Ըստ Ռուսաստանի կրթության պատասխանատուների հաստատած նոր չափանիշների` ֆիզկուլտուրայի 2 դասաժամի փոխարեն այսուհետև անցկացվելու է 3 պարտադիր և 3 լրացուցիչ դաս:
Աշակերտների 50%-ից ավելին առողջության խնդիրներ ունի, իսկ դպրոցն ավարտելու պահին լիովին առողջ է աշակերտների ընդամենը 10%-ը: Խնդիրների գլխավոր պատճառներն են տեղեկատվական ծանրաբեռնվածությունն ու շարժման պակասը: Ըստ անցկացված ուսումնասիրությունների` աշակերտը դասերի ընթացքում անշարժ է անցկացնում մոտ 10 ժամ: Ցածր դասարաններում երեխայի շարժման պակասը հասնում է մոտ 35-40%-ի, իսկ ավելի բարձր դասարաններում` 75-85%-ի: Այս կարևոր խնդիրը լուծելու և վատառողջ աշակերտների թիվը 3-4 անգամ պակասեցնելու համար անհրաժեշտ է ընդամենը ֆիզկուլտուրայի դասերի թիվը ավելացնել: Այսուհետև երեխաները շաբաթական 3-5 դասաժամ ֆիզկուլտուրայի դաս կունենան: Նորարարությունը դպրոց մուտք կգործի արդեն հաջորդ ուսումնական տարում:
Ռուսերենից թարգմանեց Արտակ Կարապետյանը
Ղեկավար`Ժ. Հակոբյան
Աղբյուր`
http://www.kp.ru/daily/24266/462102/