Մի մարդ ձի գնեց: Նա սովորեցրեց ձիուն ենթարկվել իրեն: Երբ ասում էր «ալելուիա», ձին գնում էր, իսկ երբ ասում էր «ամեն», ձին կանգնում էր: Ձին հավատարմորեն ենթարկվում էր իր տիրոջը:Մի օր, այս մարդը ձիով շատ մոտեցավ քարափին ու…սարսափեց, որովհետև մոռացել էր ինչպես կանգնեցնել ձիուն: Ձին քառատրոփ վարգում էր: Տերը նյարդայնանում էր և մտածում` «Սա վերջն է, իմ կյանքի վերջը»: Նա վախեցած սկսեց աղոթել: Երբ ավարտեց աղոթքը «ամեն»- ով, ձին կանգ առավ քարափի ծայրին, իսկ, երբ թեթևացած հոգոցով ասաց «ալելուիա», ձին նորից շարժվեց առաջ:
Աղբյուրը `http://www.familyfriendpoems.com/funny/