Իրականում ինչո՞վ են արժեքավոր ծառերը: Փողոցներում և այգիներում ծառերի ու թփուտները զարդարանք են, մեղմում են աղմուկը և մաքրում օդը: Պարզվում է, որ ծառերի նշանակությունը կարելի է գնահատել նաև դրամական համարժեքով:
ԱՄՆ «Pacific Southwest Research» անտառային ծառայության հետազոտողները հաշվարկել են, որ ծառ տնկելու և խնամելու համար արված թեկուզ 1 դոլարը մի քանի տարվա ընթացքում ամբողջովին վերականգնվում է: Օգուտը, որ տալիս են ծառերը քաղաքին, պակասեցնում են օդորակիչների ծախսած էներգիայի քանակը, պաշտպանում են քամուց, նվազեցնում են անձրևային ջրերի չափաքանակը և այդպես ավելացնում է քաղաքացիների հպարտությունը: Բնակիչները ստանում են մաքուր օդ և պաշպանված են լինում եղանակային ընկճախտից։ Եվ առաջին հայացքից պարզունակ մի գործողություն, ինչպիսին ծառ տնկելն է, քաղաքաբնակներին բնության և միմյանց հետ շփվելու հնարավորություն է տալիս։ Տնատերերն էլ իրենց օգուտն ունեն. այդ կանաչ վայելքը անշարժ գույքի գինն է բարձրացնում այդ շրջանում։
Գիտնականները վերլուծել են ԱՄՆ 16տարբեր շրջաններում ծառ տնկելու խնամելու ծախսերը և նրանց օգուտը։
Պարզվել է, որ Հյուսիսային Կալիֆոռնիայի առափնյա շրջանի մեկ մեծ ծառի տարեկան եկամուտը կարելի է 101դոլար գնահատել։ Մայրցամաքային կլիմայական գոտու պայմաններում ծառը տալիս է համարյա 66 դոլարի օգուտ։