«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
4-12-րդ դասարանում սովորողի կիսամյակային-տարեկան գործունեությունը գնահատվում է ուսումնական կիսամյակին և ուսումնական տարվա տարվա վերջում, տարվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության։
Գնահատվում են սովորողի գործունեության բոլոր տեսակները.
- Ըստ ուսումնական պլանով որոշված ընդհանուր հանրակրթական դասընթացների սովորողի գործունեությունը և արդյունքները։
- Սովորողի ընտրությամբ դասընթացի, գործունեության ակումբի մասնակցությունը և դրա արդյունքները։
- Մասնակցություն մարզական ակումբին։
- Մասնակցություն լրացուցիչ կրթության դասընթացների, նախագծերին։
- Մասնակցություն ուսումնական ճամբարներին։
- Մասնակցություն ստուգատեսներին, միջազգային ծրագրերի։
- Մասնակցություն ուսումնական, հայրենագիտական, էկոլոգիական ճամփորդությունների:
- Անհատական իրագործված նախաձեռնություն – ուսումնական նախագիծ։
- Մասնակցություն դպրոցի ենթակայքի, ամսագիր-բլոգի աշխատանքներին։
- Մասնակցություն ուսումնական նախագծերին, այդ թվում՝ նաև մեդիաուրբաթի, ընդհանուր պարապմունքի կազմակերպման, համերգների, ցուցադրությունների։
- Մասնակցություն շրջակա միջավայրի բարելավման, հանրօգուտ այլ աշխատանքի,:
- Ուսումնական անձնական բլոգ: Նյութերի թիվը։
- Ուսումնական կրթահամալիրային ալմանախներում հրապարակված նյութերի թիվը։
- Ուսումնական տարվա ընթացքում հանրապետական ԶԼՄ-ներում հրապարակված նյութեր։
- Ուսումնական տարվա ընթացքում ստացված պարգևներ, մրցանակներ։