Հոկտեմբերի 28-ին՝ ժամը՝ 15:15, առաջին անգամ Մեդիակենտրոնում համերգով հանդես կգա հանրահայտ «Con Alma» ջազ բենդը:
Խումբը 2010 թվականին ստեղծել են Հայաստանի Մշակույթի պատվավոր գործիչ շեփորահար Երվանդ Մարգարյանը և դաշնակահարուհի, երգչուհի Նառա Առաքելյանը, ովքեր որոնք մինչ այդ հանդես են եկել որպես մենակատարներ և համագործակցել են այնպիսի նշանավոր մարդկանց հետ, ինչպիսիք են՝ Միշել Լեգրանը (Ֆրանսիա), Իգոր Բուտմանը (Ռուսաստան), Չարլզ Դեվիսը (ԱՄՆ), Զիադ Ռահբանին (Լիբանան), Ալբերտ Առաքելը (Իրան) և այլոք։
Մանրամասն ծրագիրը՝ Ձայնադարանում: