• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

75 տարեկան կինը «անջատել» է Հայաստանի ինտերնետը

«Վրաստանի 75 տարեկան քաղաքացին «անջատել» է Հայաստանի ինտերնետը»,- պնդում «Վրաստանի բիզնես» օրաթերթը: Կինն արդեն խոստովանել, որ վնասել է «Երկաթգծի տելեկոմ»-ը, որի պատճառով մարտի 28-ին Հայաստանը և Վրաստանի մի մասը մնացել էին առանց ինտերնետ կապի: Տարեց կինը պատմել է, որ Կսանի-Մցխեթա գյուղի շրջակայքում ինքը ընդամենը պղինձ է փնտրել:Հետաքննությունը պարզել է, որ հողը փորելու և ինչ-որ մետաղալարեր հանելու ժամանակ կինը վնասել է ինտերնետի լարը:Դեպքից անմիջապես հետո եկել են ոստիկանները և ձերբակալել նրան:Կատարված փաստի կապակցությամբ տարեց կնոջ  նկատմամբ (նրա անունը չի հրապարակվում) քրեական գործ է  հարուցվել:Վրաստանի Քրեական օրենսգրքի առաջին մասի 187-րդ  հոդվածով (ուրիշի գույքի վնասում կամ ոչնչացում, որ պատճառել է զգալի վնաս)  կնոջը սպառնում է 1-ից  2 տարի ազատազրկում:

Աղբյուր: Лента.Ру