Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում ներկայացրինք նաև մեր բլոգները: Բոլորին հետաքրքրեց բլոգ ունենալը: Դա դպրոցի թե՛ սովորողների և թե՛ դասավանդողների համար հաճելի նորություն էր: Համակարգչային շահագործման խմբի սովորողներ Արան և Դավիթը օգնեցին սովորողներին բացել բլոգներ իրենց և դպրոցի համար: Սովորողներին բացատրեցինք ինչպես օգտվել բլոգներից և նյութեր տեղադրել: Նրանք իրենց բլոգներում տեղադրեցին իրենց առաջին նյութերը: 11-րդ դասարանցի Ռաֆայել Բադալյանը բլոգում տեղադրեց Դիջիթեքին ներկայացրած իր նյութը: Սվետլանա Մանգասարյան