Ըստ եգիպտական դիցաբանության, Միմոզան արևային աստված Ատումա- Արևի աղջիկն է, այդ պատճառով էլ միմոզայի ծաղիկները նման են փոքրիկ դեղին արևիկների:
Իսկ Ֆրանսիայում և Հարավսլավիայում միմոզան (պատկառուկը) ծաղկային տոնախմբությունների հիմնական ծաղիկն է: Ամեն տարի, փետրվարին Կաննում անցկացվում են պատկառուկին նվիրված փառատոններ: Իսկ ինչո՞ւ հենց այստեղ: Բանն այն է, որ Եվրոպայում պատկառուկը առաջինը հայտնվել է Կաննում, XIX դարի վերջին: Նավաստիները ծաղիկը բերել էին հեռավոր Ավստրալիայից:
Աղբյուրը` http://www.liveinternet.ru/users/ladna_ya/post151416387/