Շաբաթվա բոլոր օրերին, ժամը 9.00-21.00, կրթահամալիրի Մեդիակենտրոնում՝
Տարբեր տարիքի սովորողները, մանկավարժական աշխատողները անհատապես և խմբով կարող են աշխատել, կազմակերպել հանդիպում, քննարկում, ակումբի պարապմունք, համերգ, ցուցահանդես, ցուցադրություն, ներկայացում։ Ցանկության դեպքում կարող եք օգտվել Մեդիակենտրոնի նոթբուքներից։ Տարածքում՝ անլար, անխափան ինտերնետ, ցուցադրությունների կազմակերպման մեծ հնարավորություն, սուրճ, սննդի մատչելի կազմակերպում։
Մանկավարժական աշխատողների, մանկավարժության նորարությամբ, հեղինակային կրթական ծրագրերով հետաքրքրվողների համար կազմակերպվում են վերապատրաստումներ։
Մեր հասցեն՝ Րաֆֆի 57, Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց։
Հեռախոս՝ 74 72 46, 091 43 10 99