Ըստ լեգենդի ավելի քան 200 տարի է, ինչ ճակատագիրը մի առեղծվածային երիտասարդ կնոջ հետ է կապում ռոքֆորի ծնունդը: Մի հովիվ իր կերակուրը թարմ պահելու համար այն պահում էր քարանձավում: Մի օր նա նկատում է չափազանց գեղեցիկ մի աղջկա: Երկար քայլում է`փորձելով խոսել աղջկա հետ, բայց… աղջիկն անհետանում է`առանց մի բառ անգամ արտասանելու: Վերադառնալով քարանձավ` նա այնտեղ գտնում է իր աշորահացը և կաթնամթերքը, բայց, ավա՜ղ, մեկը ծածկված էր նուրբ բորբոսով, մյուսը կանաչ երանգ էր ստացել: Քաղցած էր և փորձում է կաթնամթերքը և, ո՜վ հրաշք, իր կաթնամթերքը փոխվել էր հյութալի պանրի: Քիչ-քիչ լավ լուրը տարածվում է ամբողջ շրջանում, և հովիվը պանիր պահելու համար կարգի է բերում մյուս քարանձավները, որպեսզի կարողանա բավարարել աճող պահանջարկը: Մեր օրերում ոչինչ չի փոխվել: Ռոքֆորը արտահանվում է ավելի քան 80 երկիր և համարվում է ֆրանսիական խոհանոցի դեսպանը: Ավեյղոնի սրտում է թաքնվում աշխարհում յուրահատուկ համարվող աշխարհագրական մի վայր: Բնական պայմանները` քամու հոսանքը, ծաղկաբույրը, մթությունը, ազդում են ռոքֆորի հասունացման վրա, սակայն պանրագործի հսկողությունը ևս պարտադիր պայման է: Մի քանի ամիս հասունանալուց և զմրուխտով պատվելուց հետո միայն այն պատրաստ կլինի ճաշակելու համար:
Եվ վերջում`մի փոքրիկ բաղադրատոմս:
Վերցնել 3 ավոկադո, 1 կիտրոն, 125գ. ռոքֆոր, 125գ. թարմ թթվասեր կամ կաթի սեր: Պատրաստման եղանակը. ավոկադոները բաժանել 2 մասի, առանց կեղևը վնասելու հանել միջուկը և անընդհատ խառնելով` ավելացնել կիտրոնի հյութ: Հարիչով հարել միջուկը` ավելացնելով ռոքֆորը, համեմել պղպեղով: Հարել նաև թթվասերը և ավելացնել խառնուրդին: Զարդարել ավոկադոյի կեղևով և մատուցել:
Աղբյուրը` Atlas air France