Մենք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ եկանք ութն անց կես: Իրերը տեղավորեցինք և ավտոբուս նստեցինք։ Ավտոբուսում անհամբեր սպասում էինք, թե երբ ենք շարժվելու։ Երբ շարժվեցինք, սկսեցինք հասնելու մասին մտածել։
Իմացանք, որ չորս-հինգ ժամից ենք հասնելու, քանի որ պետք է կանգնենք Տառերի պուրակում, Դսեղ գյուղում, Քոբայրում, Օձունում, իսկ հետո հասնելու ենք Այգեհատ, որպեսզի գիշերենք։