Բրազիլիայի Սան – Պաուլո քաղաքում կառուցել են լեգոներից պատրաստված աշխարհի ամենաբարձր աշտարակը` հերթական անգամ ռեկորդ սահմանելով : Այդ աշտարակի, որի բարձրությունը հասնում է մոտ 31 ,19 մետրի , կառուցման աշխատանքներին մասնակցել են երեխաներ , բայց մեծերը ստիպված են եղել օգնել. շինարարության ընթացքում օգտագրծվել է վերամբարձ կռունկ ,- հաղորդում է ԲԲՍ-ին : Այդ աշտարակի կառուցման համար պետք է եկել 500 հազար էլեմենտ : Նախկինում ռեկորդսմեն է եղել Չիլիի մայաքաղաք Սանտյագոն , սակայն բրազիլացիները կարողացան նրան գերազանցել 25 սմ – ով : Աշտարակը հիմնել են ինչ-որ առևտրի կենտրոնի ավտոկանգառում : Աշտարակի կառուցումը տևել է 4 օր : Վերջին մասնիկը այնտեղ հադիսավոր տեղադրել է ֆուտբոլի վետերան Կոֆուն (Մարկոս Եվանգելիստա Դե Մորաես ) : Աշտարակի ընկնելուց խուսափելու համար այն պահում են ապահովության ճոպանները: