ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար Հանրապետական կուսակցությունը ներկայացրել է իր երկրորդ թեկնածուին: Բարակ Օբամայի հետ 2012 թվականին կպայքարի 64-ամյա Միթ Ռոմնին` Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետը, որը հինգ երեխաների հայր է: Ռոմնին արդեն Սպիտակ տուն է ներկայացրել ընտրություններին մասնակցության իր հայցը: Երեք րոպեանոց հոլովակում Ռոմնին հայտարարում է, որ ամերիկացիներին անհրաժեշտ է տնտեսական աճ, լավ աշխատանք և ֆինանսական կարգապահություն: «Նախագահ Բարակ Օբամայի քաղաքականությունը չհաջողվեց: Մարդիկ, որոնք նրան շրջապատում էին, երբեք չեն աշխատել տնտեսության իրական հատվածում: Նրանք ուղղակի չգիտեն`ինչպես ստեղծել աշխատատեղեր մասնավոր հատվածում»,- նշում է Մասաչուսեթսի նախկին նահանգապետը: Դեռ 2008թ-ի ընտրությունների ժամանակ հանրապետականները համոզված էին, որ Միթ Ռոմնիին` իրենց թեկնածուին կտեսնեն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում: Սակայն այն ժամանակ ավելի շատ ձայներ ստացել էր Արիզոնայի սենատոր Ջոն Մաքեյնը: