Հուլիսի 21-ին Մեդիակենտրոնում կայացավ Ամառային ինտելեկտուալ քննարկումների հերթական հանդիպումը, որը վարեցին Արամազդ Ղալամքարյանը, Արմենուհի Մեսրոպյանը և Մարիամ Մարտիրոսյանը։ Բանախոսները ներկայացրին մարդ-մարդ հաղորդակցության բնույթն ու արժեքը, մարդկային շփման տեսակներն ու դրանց խզման հիմնական պատճառները։ Շեշտվեց, որ բոլոր մարդիկ հավասար են և պետք չէ առանձնացնել միմյանցից, անհրաժեշտ է նախևառաջ մի կողմ դնել սեփական էգոն և փորձել ընդհանուր լեզու գտնել բոլորի հետ։ Այնուհետև քննարկումը ծավալվեց այլ թեմաների շուրջ, ինչպիսիք են՝ ծնող-երեխա հարաբերությունները, հասարակության կողմից ընդունվելու անհրաժեշտությունը և այլն։ Թեև նախատեսված ժամից երկար տևեց հանդիպումը, սակայն ամբողջ ժամանակ քննարկումը պահպանեց իր հետաքրքրությունն ու ավելի շատ բան սովորելու հնարավորությունը։
Դե ինչ, հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 23-ին, որի ընթացքում կքննարկենք Կորտասարի «Ճաշից հետո» պատմվածքը։
Հ.Գ. Բոլորի ներկայությունը սպասված է ու ցանկալի. համեցեք։
Աննա Գսպոյան